13.01.2013|
16:32
Մոսկվայում հայտնաբերվել է հունվարի 3-ից անհետացած ռադիոհաղորդավարուհի Իրինա Կաբանովայի դիակը: Նրա դիակը հայտնաբերվել է մեքենայի բեռնախցում։ Սպանության մեջ մեղադրվել է նրա ամուսին Ալեքսեյ Կաբանովը, ով, ինչպես հայտնում է «Газета»-ն, այսօր ձերբակալվել է:
Տղամարդը խոստովանել է մեղքը։ Սկզբում նա Facebook-ի իր էջում գրել էր, թե վիճաբանությունից հետո իր կինը դուրս է եկել տանից ու չի վերադարձել, այնուհետև հայտնել է, որ վեճից հետո խեղդամահ է արել կնոջն ու մասնատել դիակը։