Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Իսրայելը հրթիռակոծել է Գազայի երկու դպրոցներ

Իսրայելը հրթիռակոծել է Գազայի երկու դպրոցներ
06.08.2024 | 11:09

Իսրայելը Գազայի հատվածում իսկական եղեռնագործությունների շարք է իրականացնում, ճիշտ այնպես, ինչպես Իսրայելի ծառա Ադրբեջանն էր իրականացնում Արցախում հայերի նկատմամբ։ Իսրայելը հրթիռակոծել է Գազայի երկու դպրոցներ, ինչի արդյունքում կա 40-ից ավելի զոհ։

Բնականաբար, Իսրայելը արդարանալու համար օգտագործում է այն նույն բառապաշարը, ինչն Ադրբեջանն էր կիրառում Արցախում ծերերի, երեխաների գլուխ կտրելիս։ Եվ ահա, Իսրայելը արդարանալու համար հայտարարել է, թե դպրոցները հրթիռակոծել է, քանի որ այնտեղ գտնվել է ՀԱՄԱՍ-ի ռազմակայան։

Զարմանալիորեն բոլոր եղեռնագործությունների հեղինակները ունեն նույն արդարացումները, նույն վարքագիծը, նույն ձեռագիրը` միշտ «մեղավորը» զոհերն են լինում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 9385

Մեկնաբանություններ