Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հիմնախնդիրը կամ բուժումը նմանատիպ, կամ առավել առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով կործանարար ընթացքին հակազդելն է

Հիմնախնդիրը կամ բուժումը նմանատիպ, կամ առավել առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով կործանարար ընթացքին հակազդելն է
06.02.2024 | 09:41

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի դիտարկումները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի սթափեցնող խոսքից հետո:

Շատերը շատ բաներ ճիշտ են ասում, բա՞յց…

ՆԱԽ

Հաճախ մի ծայրահեղությունից ընկնում են մյուսը՝ Արցախի այսրոպեական վերադարձից մինչև՝

«… միայն հաջորդ սերունդները կարող են վերադարձնել Արցախը» խոսույթը։

ԵՐԿՐՈՐԴ

Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները (Սարդարապատը հիշատակում են, Արցախը՝ ոչ), որն իրականում այս նույն իրենց ասած՝ «հիվանդ» հասարակությունն էր հաղթել , և 26 տարի պահել` հենց «ռեալ պոլիտիկի» դաշտում:

ԵՐՐՈՐԴ

Իրավացիորեն նշում են, որ հիմնականում զգացականին տրվող հասարակություն ենք, բայց դրան զուգահեռ հաշվի չեն առնում, որ ցանկացած խոսք, նաև իրենց խոսքը զգացական մակարդակում են ընկալելու, և կարող են ավելորդ ոգևորություն ապրել, կամ իսպառ հուսալքվել ու հեռանալ:

ՉՈՐՐՈՐԴ

Հաճախ սևացնում են 30 տարվա բացառապես բոլոր ձեռքբերումները, նաև՝ նույնացնում են դրա բոլոր հատվածները, որը հստակ մանիպուլյացիա է:

ՀԻՆԳԵՐՈՐԴ

Եվ ամենակարևորը՝ հստակ լուծումներ չեն առաջարկում, և չեն կարող առաջարկել, որովհետև դրա համար պետք է լինել փոփոխություն իրականացնելու ժամանակակից տեխնոլոգիաների բարձրակարգ մասնագետ։

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

Հ.Գ.

Որևէ մեկը որևէ մի առողջ հասարակություն թող մատնացույց անի, հետո անդրադառնա հայ հասարակությանը։ Այսօր աշխարհում բոլոր հասարակություններն են «հիվանդ»։

Պատճառն էլ այլ տեղում է։

«Հիվանդության» ժամանակակից հարուցիչը տեխնոլոգիաների միջոցով հասարակություններին կառավարելն է` իրական ազատություններից, հայրենասիրությունից ու հերոսությունից մեթոդաբար փոխադրելով տոտալ վերահսկողության, ստրկացման ու հուսալքության դաշտ։

Այս դեպքում հիմնախնդիրը կամ բուժումը նմանատիպ, կամ առավել առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով կործանարար ընթացքին հակազդելն է, մասնավորապես, առաջավոր տեխնոլոգիաներ բանեցնելով հասարակությունների արթնացումն ու «բուժումը»՝ իրականությունը բացահայտելով, բացառապես ճշմարտությունն ասելով, տարածելով ու կրկնելով։

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ