Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մահը և մենք

Մահը և մենք
02.12.2023 | 20:04

Երբ փոքր էի ու մեր շրջապատում թաղում էր լինում, մայրս չէր թողնում նայել մեռելին։ Մեր դաստիարակության մեջ մահը կամ հերոսական է կամ շատ ողբերգական։ Ընդունված է, որ դա վատ բան է, բայց եթե հանուն վեհ գաղափարի է, ապա դա հերոսություն է։

Սա մի թեմա է, որտեղ երևում է մարդու հոգևոր հասունության աստիճանը և ընդհանրապես մարդկության քաղաքակրթական աստիճանը։

Պոետները հաճախ շահարկում են այս թեման և շատ ընթերցողներ իրենց սիրելի պոետներին հորդորում են լավատես լինել։

Մահվան մասին խոսելը դեռ վատատեսություն չէ, իսկ կյանքի մասին խոսելը՝ լավատեսություն։

Կարելի է խոսել կյանքի մասին և մարդուն հասցնել ինքնասպանության, և խոսելով մահվան մասին մարդուն նոր կյանք տալ ու ոգևորել։

Ո՞րն խնդիրը։

Խնդիրը կյանքի և մահվան մեր ընկալումների մեջ է, ոչ թե այդ թեմաների կամ բառերի։

Շատ բնական է ծնունդը և մահը, բայց ինչու՞ ենք սարսափում մահից և թույլ տալիս այդ վախը մեր դեմ օգտագործեն ուրիշները։ Այդ ուրիշները նույն հաջողությամբ մեր դեմ օգտագործում են նաև մեր լավ ապրելու ձգտումը, երբ ներշնչում են, թե մեր դարում առանց փողի ոչ միայն լավ ապրել, այլ պարզապես ապրել հնարավոր չէ։

Վաղուց հայտնի է, որ ցանկացած կենդանի օրգանիզմ ձգտում է մի բանի և խուսափում մեկ ուրիշ բանից։

Հաճախ մենք հակադրում են այդ երկուսն իրար, թեև իրականում դրանք միայն լրացնում են միմյաց ինչպես մեդալի երկու երեսը։ Եթե կա ծնունդ, ապա չի կարող մահ չլինել։

Մի՞թե հիմարություն չէ հակադրել լույսը ստվերին կամ ստվերը լույսին։ Մեկն առանց մյուսի գոյություն չունի և չի կարող լինել կամ այդպես կոչվել։

Գրականության մեջ և արվեստում մահվան գաղափարը անպայման զուգորդված է ծննդի գաղափարին վերածննդի տեսքով։ Իրականության մեջ մահը որպես վերջակետ, ինչ-որ ընթացքի ավարտ, հաղթահարվում է սերնդափոխությամբ, որը, ըստ էության, նույն վերծնունդն է՝ մարդկային ռեսուրսի վերարտադրությունը։

Մահվան վախը բնազդային է և արգելակում է մարդու հոգևոր հասունացմանը։

Ասածս չի նշանակում, թե հոգևոր հասունության հասնելու համար պետք է մեռնել։ Պետք է պարզապես վերանայել մահվան մեր ընկալումը, որը մարմնական է ու բնազդային։

Ցանկացած մայր, որ ծնել ու սնել է իր զավակին, աշխատում է հեռու պահել այն ամենից, ինչը առնչություն ունի մահվան հետ։ Դա նույնքան բնական է, որքան ծնունդը և մահը տիեզերքում։

Տիեզերքի համեմատ ողջ մարդկության կյանքը մի քանի ակնթարթ է, որ նույնիսկ մի վայրկյանի չի հասնում։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3432

Մեկնաբանություններ