Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Եվս մեկ անգամ Սյունիքի և Թայվանի դեռ չնշմարվող կապի մասին

Եվս մեկ անգամ Սյունիքի և Թայվանի դեռ չնշմարվող կապի մասին
19.11.2023 | 19:22

Բայդեն Ջոնիկի գլխին բերովի է: Նախագահության առաջին իսկ օրվանից սույն երիտասարդը անհաղթահարելի պրոբլեմների է բախվում, նրան թվում է, թե կարող է հաղթող դուրս գալ, բայց ամեն ինչ թարս է գնում:

Բանդերական ՈՒկրաինայում Բայդեն Ջոնիկը խայտառակ կլինի, ինչը արդեն գիտակցվում է, բանդերականները ֆիզիկապես վերջանում են, այսինքն, եթե մարդ չլինի կռվող, զենքն անօգուտ է:

Բայց է՛լ ավելի հզոր հարված ամերիկացիք կստանան Թայվանից, որը հունվար ամսին, ըստ ամենայնի, գնում է իրենց ձեռքից:

Նախ, ասեմ, թե ինչ է իրենից ներկայացնում Թայվանը ԱՄՆ-ի համար:

Դա մեծ ռեսուրս է՝ գործիք Չինաստանի դեմ, ինչի պատճառով այդ տերության մանևրները սահմանափակ են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, երկրորդ՝ Թայվանը ամերիկացիք վերածել են հսկայական ֆաբրիկայի, այդ կղզում կենտրոնացված է միկրոչիպերի համաշխարհային արտադրության 90 տոկոսը, չիպերի՝ 30 տոկոսը, ամերիկյան էլեկտրոնիկայի էքսպորտի 30 տոկոսը անմիջական կախվածության մեջ է Թայվանի արդյունաբերությունից: Այսինքն, աշխարհաքաղաքականից զատ, Թայվանն ունի Ամերիկայի համար նաև հսկայական աշխարհատնտեսական ստրատեգիական նշանակություն: Եվ ինքնին հասկանալի է, որ Թայվանի կորուստը, այն է՝ վերամիավորումը Չինաստանի հետ, սարսափելի հարված կլինի ԱՄՆ համար, նշանակում է՝ կյանքի գնով Միացյալ Նահանգները դա թույլ չի տա, այլ հարց է, կստացվի՞ դա, թե՞ ոչ:

Այժմ՝ մի քանի խոսք Թայվանի ներքին քաղաքական իրականության մասին:

Կա երկու ազդեցիկ քաղաքական ուժ՝ Չան Կայշիի «Գոմինդան» կուսակցությունը, որն այսօր ընդդիմություն է, և 1986-ին ամերիկացիների հիմնած Դեմոկրատական պրոգրեսիվ կուսակցությունը, որն այսօր իշխում է, ընդ որում, այնքան պրոգրեսիվ է այդ կուսակցությունը, որ օրինականացրեց Թայվանում միասեռական ամուսնությունները, իսկ Չինաստանից հասկացող մարդիկ կհավաստիացնեն, որ միասեռականության օրինականացումը ավելի հավանական է Սաուդիան Արաբիայում, որտեղ պեդերաստներին գլխատում են, քան Չինաստանում:

Դե, տեսեք և ապշեք ամերիկյան բակտերիաների կործանարարությունից. եթե դրանց հաջողվեց Չինաստան փչացնել ու պղծել, Հայաստանի նման անողնաշար պետությունն ու հասարակությունը ի՞նչ են դրանց համար:

Հիմա, հունվար ամսին Թայվանում համապետական ընտրություններ են: Անցած նոյեմբերին «Գոմինդանը» հաղթեց ՏԻՄ ընտրություններում, նշանակում է՝ համապետական ընտրություններում չափազանց մեծ է հավանականությունը հաղթանակի և Չինաստանի հետ վերամիավորման, ինչին կատեգորիկ դեմ է ամերիկյան Դեմոկրատական պրոգրեսիվ կուսակցությունը:

Բայց մի քանի օր առաջ իսկական երկրաշարժ տեղի ունեցավ Թայվանում՝ Ժողովրդական կուսակցությունը կոալիցիա կկազմի «Գոմինդանի» հետ և միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններին: Ըստ տեղական իշխանական սոցհարցումների՝ նորաստեղծ դաշինքն առանց դժվարության ստանում է 60 տոկոս քվե, ինչը ամերիկացիների համար կվերածվի տիեզերական դժոխքի:

Լավ, ի՞նչ անի Բայդեն Ջոնիկը, ո՞ր քարին դատարկ գլուխը խփի, ինչպե՞ս կանխի աղետը: Մեկ տարբերակ կա կանխման՝ ընտրությունների արդյունքների տոտալ կեղծում և Դեմոկրատական կուսակցության հաղթանակի ճանաչում: Բայց ինչպե՞ս կարձագանքի Սի Ցզինպինն այդ լկտիությանը:

Կարծում եմ` կարձագանքի ռազմական ուժով:

Դա գիտակցում են Ամերիկայում, դրա համար Հայաստանը առավել արժեք է այսօր ներկայացնում ԱՄՆ-ի համար, հատկապես Սյունիքը՝ Թուրանի պարտադիր պայմանն ու բաղկացուցիչ մասը:

Քանզի ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ րոպեից ԱՄՆ-ի համար ծայրահեղ ակտուալ կդառնա թուրք ույղուրներով բնակեցված և Ղազախստանին սահմանակից Սինձյանի պայթեցումը, ինչի համար անհրաժեշտ կլինի ցամաքային միջանցք՝ զենքի տրանզիտի համար: Իսկ քարտեզից հասկացող մարդիկ կհաստատեն, որ հայկական Սյունիքից բացի այլ տարբերակ չկա:

Ինչևէ, ցավով պետք է ասել, որ մինչև Նոր տարի կամ փոքր ինչ ավելի ուշ Սյունիքն այևս հայկական չի լինի: Քանզի Հայաստանն ունի մի ժողվարչապետ, որից երկրորդը աշխարհում չկա՝ Ալիև էֆենդու հետ կարճատև պատերազմ կկազմակերպի, Սյունիքը կհանձնի, հետո կգցի ռուսների գրպանը և տիեզերական վայնասուն կդնի, թե բա՝ ռուսները մեզ չօգնեցին, իրենց դաշնակցային պարտավորությունը չկատարեցին, հայրիկյան պարույրն էլ իր աղանդով կոռնա, թե ռուսներն էլի մեր հողերը ծախեցին թուրքերին:

Սյունեցիներին խորհուրդ եմ տալիս այսօրվանից մտածել սեփական փրկության մասին, վաղը կարող է ուշ լինել՝ կընկնեն արցախցիների օրը: Իսկ Հայաստանի ընդդիմություն կոչվածն էլ լավ կանի, եթե մի քիչ նեղություն տա գլխին, մտածի, լակոտակրատիայից ազատվելու ձևեր փնտրի, հակառակ դեպքում գործը կհասնի Երևանին, որը Ալիև էֆենդին համարում է սուրբ ադրբեջանական հող, փաշինյան նիկոլն էլ չի առարկում՝ հագով-սրտով համաձայնելով «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտին:

Կարծում եմ` հայ ընդդիմադիրները տեղյակ են, որ Երևանում են ապրում և անշարժ գույքի լուրջ միավորներ ունեն:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ