Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փորձենք հասկանալ

Փորձենք հասկանալ
04.11.2023 | 07:52

Թուրքիան խոսում է նիկոլնոցի վերածված Հայաստանում ահաբեկչական խմբերի մասին և սպառնում է հակաահաբեկչական գործողություններով։

Որոշ ժամանակ անց, գրեթե միաժամանակ, կեղծ տեսանյութ են հրապարակում Գաղտնի բանակի անունից, իսկ ՊՆ-ից հայտարարում են, թե իրենք կապ չունեն ՈՄԱ-ի ու նրա ծավալած գործողությունների հետ և չեն արտոնել որևէ աշխատանք կատարելու՝ այդպիսով, փորձելով ՈՄԱ-ի գործունեությունը ներկայացնել պետության վերահսկողությունից դուրս ինչ-որ ինքնագլուխ բան։

Գրեթե նույն օրը այդ երկու լուրը դուրս է նետվում համացանց, սրա ֆոնին զուգահեռ խոսվում է թշնամու կողմից ՀՀ-ի վրա հարձակման մասին, և տարբեր գնահատականներ են հնչեցվում դրա հավանականության մասին։

Սրան գումարեք Մերձավոր Արևելքում սրված վիճակը և Իրանի շուրջ նոր պատերազմական օջախի ստեղծումը, ավելի կոնկրետ՝ դրա կենսական կարևորությունը Իսրայելի ու նրա դաշնակիցների համար։

Կարծում եմ՝ ավելին մեկնաբանելու կարիք չկա։

Սիկոլն ու իր թրքահարճ թիմը ամեն ինչ անում են՝ թշնամու հակահայ գործողություններին իրավական հենք ապահովելու համար։

Վերջիվերջո, հենց էնպես չէր էդ արարածն ասում, թե վատ չի զգում, որ իրեն թուրք են ասում։ Ինքը և իրենք հենց թուրք են, որ կան։ Սա հենց ընկալենք՝ բոլոր անհասկանալի հարցերի պատասխանները միանգամից ակնհայտ կդառնան։

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ