Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պատրաստ եմ անգամ ունիտազի ու կանալիզացիայի կամ աղբատար խողովակից նրա մասին ասելու այն ամենը, ինչ մտածում եմ

Պատրաստ եմ անգամ ունիտազի ու կանալիզացիայի կամ աղբատար խողովակից նրա մասին ասելու այն ամենը, ինչ մտածում եմ
26.10.2023 | 10:01

Շատերը Անդրանիկ Թևանյանին մեղադրում են, ռուսական առաջին ալիքով տեղի ունեցած հաղորդմանը մասնակցելու և այնտեղ նրա ելույթի պահով։ Համեմատականներ են տանում հրեաների հետ, որ նրանք ամեն կերպ, այդ նույն ալիքով պաշտպանում են Իսրաելի իշխանություններին։

Հրեաները արդեն շուրջ 70 տարի ապացուցում են, որ պետության գոյատևման ու զարգացման համար անհրաժեշտ են կենսական տարածքներ։ Արդեն 70 տարի տարածքներ են նվաճում Պաղեստինից, Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից։

Իսկ մեր վիժվածք թշվառականը ասում է.

- Մենք պատրաստ ենք զիջումների, բայց դեռ չգիտեմ որքան։

Նույն վիժվածքը ադրբեջանական ճանաչեց Արցախը, ազերիներին հանձնեց տարածքներ Հայաստանից, հիմա էլ խոսում է անկլավներն հանձնելու մասին։

Ես ինքս պատրաստ եմ անգամ ունիտազի ու կանալիզացիայի կամ աղբատար խողովակից նրա մասին ասելու այն ամենը, ինչ մտածում եմ։ Թևանյանը դեռ շատ քիչ ասաց այդ բոզի վաստակի մասին։

Մի փորձեք կեղծ բարոյականություն ու հայրենասիրություն խաղալ, իբր սեփական կեղտոտ սպիտակեղենը դուրս պետք չէ հանել։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ