Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշխատանքային ճակատը բավակայն լայն է և այն չպետք է սահմանափակվի քայլարշավներով կամ կոչերով

Աշխատանքային ճակատը բավակայն լայն է և այն չպետք է սահմանափակվի քայլարշավներով կամ կոչերով
29.09.2023 | 21:59

Սփյուռքի համախմբումը, բոլոր ճակատներում իրականացվելիք աշխատանքների ճիշտ ու գրագետ համադրումը, լուրջ ճակատ կարող է ստեղծել նոր վտանգները չեզոքացնելու համար։

Աշխատանքային ճակատը բավակայն լայն է և այն չպետք է սահմանափակվի քայլարշավներով կամ կոչերով։

Լուրջ իրազեկման խնդիր կա համայնքներում՝ տեղի ունեցած էթնիկ զտման ու Արցախը հայաթափելու Ադրբեջանի նպատակադրության ու դրա հետևանքների շուրջ։

Սփյուռքի գործողությունները էականորեն կարող են զսպել ու ճնշել հայկական պետականության դեմ հետագա նկրտումները։ Այդ ուժը գնալով աճող ու սպառնացող տպավորություն պիտի գործի։

ՈՒ քանի որ Սփյուռքի գործերով հանձնակատար Սինանյանը ասելիք չունի աշխատանքների ու քայլերի ռազմավարության շուրջ, այս պահին առանձնացնում եմ մի քանի կետեր։

1. Արցախը վերստին հայաբնակ ու հայկական պահելու համազգային նպատակադրության հաստատագրում՝ համահայկական ՀՌՉԱԿԱԳՐԻ տեսքով։ Արձանագրելու ենք, որ համայն հայությունը, անդադար ու ամենայն նվիրումով պայքարելու է այդ սրբազան նպատակի համար ու երբեք չի նահանջի իր որոշումից։ Սա պետք է հանդիսանա համայն հայության ՊԱՅՔԱՐԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ։

2. Աշխարհասփյուռ հայությունը կարող է իրեն թույլ տալ զգուշացնել հայության դեմ թշնամական գործողություններ իրականացնողներին ու իրենց հովանավորներին՝ դաժան պատժի ենթարկելու հեռանկարով։

3. Բոլոր համայնքներում ստեղծել Արցախի գրասենյակներ՝ մարդասիրական, տեղեկատվական ու այլ կարգի աջակցություն ապահովելու համար։

4. Տեղեկատու շարժական կենտրոններ կազմակերպել Ադրբեջանի ու Բաքվին աջակցող այլ երկրների դեսպանատների հարևանությամբ, տեղի բնակչության շրջանում իրականացնելով իրազեկման աշխատանքներ ստեղծված իրավիճակի շուրջ։ Հնարավորինս խուսափել անհարկի բախումներից։

5. Արցախահայության տակավին ընթացող քաոսային ելքից հետո կատարել հաշվառում՝ Արցախի գյուղերի ու քաղաքների բնակչությանը տրվող աջակցությունը բաշխելով ըստ համայնքների։ Օրինակ՝ Մարտակերտ քաղաք՝ Կանադա, Մարտունի ՝ Ֆրանսիա, Ասկերան՝ ԱՄՆ Արևելյան ափ, Հադրութ՝ քաղաք Մոսկվա և այսպես շարունակ․․․

Առայժմ այսքանը։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ