«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Պուտինը՝ ամենազդեցիկ մարդ

Պուտինը՝ ամենազդեցիկ մարդ
04.01.2013 | 13:31

Ամերիկյան Foreign Policy գործարար ամսագիրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել է Երկրագնդի ամենաազդեցիկ քաղաքական, գործարար և հասարակական գործիչ։ Վարկանիշը սահմանողները նշել են, որ այդ ձևակերպումը ենթադրում է միանձնյա որոշումների կայացման ունակություն, ինչն ազդում է մեծաթիվ մարդկանց կյանքի և բարեկեցության վրա։
Այդուհանդերձ, Պուտինը գտնվում է ցանկի երկրորդ հորիզոնականում, իսկ առաջին տեղը թափուր է։ Ամսագիրը որոշել է թափուր թողներ առաջին հորիզոնականը, քանի որ աշխարհաքաղաքական և տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը չի կարող լուծել ամբողջ այդ հարցերը։ Վարկանշային աղյուսակում ՌԴ նախագահին հաջորդում են ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, այնուհետև՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 5-րդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է։

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ