«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Ընդդիմությունը պահանջում է ասել ճշմարտությունը Չավեսի առողջության մասին

Ընդդիմությունը պահանջում է ասել ճշմարտությունը Չավեսի առողջության մասին
03.01.2013 | 14:36

Վենեսուելայի ընդդիմությունը կառավարությունից պահանջում է ասել ամբողջ ճշմարտությունը նախագահ Ուգո Չավեսի առողջության մասին, ով արդեն երեք շաբաթ չի երևացել հանրության առաջ։ Նշենք, որ նա գտնվում է Կուբայում, որտեղ Չավեսը ենթարկվել է վիրահատության։
Ընդդիմության առաջնորդները մեղադրել են կառավարությանն անպատասխանատու վարքագծի համար, ինչի հետևանքով երկրի քաղաքացիները հավատում են, որ Չավեսն իրականացնում է իր պարտականությունները։
Երեկ երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ նախագահի առողջական վիճակի հետ կապված նկատվում է որոշակի առաջխաղացում։ 58-ամյա Չավեսի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 10-ին։

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ