«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

ԱՄՆ-ը խուսափեց դեֆոլտից

ԱՄՆ-ը խուսափեց դեֆոլտից
01.01.2013 | 20:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կոնգրեսի հանրապետական ընդդիմութունը համաձայնության եկան բյուջեի ու հարկերի հարցում` ԱՄՆ-ը բարեհաջող հեռացավ տեխնիկական դեֆոլտից: Կերկարաձգվեն հարկային արտոնություններն այն ամերիկացիների համար, ում տարեկան եկամուտը գերազանցում է 400000 դոլարը մեկ անձի կամ 450000 դոլարը` մեկ ընտանիքի համար: Երկու ամսով հետաձգվեց բյուջետային ծախսերի էական կրճատման մասին օրենքի գործարկումը:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ