Վարչապետ Մարիո Մոնտիի հրաժարականից հետո Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն իր նստավայրում խորհրդակցությունների շարք է սկսել երկրի Սենատում և Պատգամավորների պալատում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Խորհրդակցությունների ավարտին սպասվում է, որ Ջորջիո Նապոլիտանոն կստորագրի խորհրդարանը լուծարելու որոշում, որից հետո կնշանակվեն նոր ընտրություններ, որտեղ հաղթանակի շանսեր ունի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարությամբ: