Համաշխարհային բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ Իրաքին կհատկացնի 900 միլիոն դոլար։ Ֆինանսական օգնության ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարվա համար։ Այն մշակվել է Իրաքի կառավարության փորձագետների հետ, այդ մասին հայտնել են բանկում։ Ծրագիրն ուղղված է նոր աշխատատեղերի ստեղծմանն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդմանը։