Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը, որ հոկտեմբերին վերընտրվել է նախագահի պաշտոնում, հերթական անգամ կմեկնի Կուբա, որտեղ ժամանակին բուժվում էր քաղցկեղից։
Կոնգրեսին ուղղված նամակում Չավեսը գրել է, որ պատրաստվում է թերապիայի հատուկ կուրս անցնել՝ դժվար ընտրապայքարից հետո առողջությունը վերականգնելու նպատակով։ Ընդդիմությունը հերթական անգամ կասկածներ է հայտնել նախագահի առողջական վիճակի և Կուբա կատարած նրա այցելության վերաբերյալ։