Քաբուլի դիվանագիտական թաղամասում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել։ Ենթադրվում է, որ այն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Իրավապահների տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
Աֆղանստանի մայրաքաղաքի այդ շրջանում գտնվում են ԱՄՆ և Բեծ Բրիտանիայի դեսպանատները, ինչպես նաև՝ միջազգային այլ կառույցներ։