Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը նախապայմաններ են առաջադրում

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը նախապայմաններ են առաջադրում
20.11.2012 | 13:41

Իսրայելի իշխանությունները և ՀԱՄԱՍ իսլամիստական արմատական շարժումը պայմաններ են առաջադրել զինված հակամարդությունը դադարեցնելու համար։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալեդ Մաշալը Կահիրեում կայացած բանակցություններում Իսրայելից պահանջել է դադարեցնել ՙագրեսիան և սպանությունները՚ և ապաշրջափակել Գազայի հատվածը։
Իսրայելական կողմի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ունեն 4 նախապայման խաղաղության հասնելու համար, այդ թվում՝ Գազայի հատվածից կրակի դադարեցում և երաշխիքների տրամադրում, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի զինվի։ Ավելի վաղ Եգիպտոսի իշխանության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Կահիրեում ընթացող բանակցություններում ի հայտ է եկել դրական առաջընթաց։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հայտնել է, որ խաղաղություն կնքելու խնդրանքով իրեն դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մինչդեռ Իսրայելի ներկայացուցիչները անհապաղ հերքել են այդ հայտարարությունը։

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ