Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արաբական երկրները ճանաչել են Սիրիայի միացյալ ընդդիմությանը

Արաբական երկրները ճանաչել են Սիրիայի միացյալ ընդդիմությանը
13.11.2012 | 13:20

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 երկիր հայտարարել է, որ ճանաչում են Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան որպես օրինական կառույց, որը ներկայացնում է Սիրիայի ժողովրդին։ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կազմի մեջ են մտնում Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը և Քուվեյթը։
Միաժամանակ Արաբական երկրների լիգայի արտգործնախարարները Կահիրեում անցկացված նստաշրջանում ողջունել են ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը՝ այդ կազմակերպությունն անվանելով ընդդիմության լեգիտիմ ներկայացուցիչ։ Սակայն այն չեն անվանել Սիրիայի ողջ ժողովրդին ներկայացնող ուժ։
Հիշեցնենք, որ կիրակի Քաթարում հայտարարվել է Սիրիական հաղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ստեղծման մասին, որի նպատակն է համախմբել նախագահ Բաշար Ասադի կառավարման դեմ հանդես եկող բոլոր ուժերին։

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ