Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Սենդին գրոհում է

Սենդին գրոհում է
27.10.2012 | 12:48

Սենդի կոչվող փոթորկի հետևանքով Կուբայի արևելքում ավելի քան 130 հազար տուն է փլուզվել։ Տարերային աղետը մեծ վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին և գյուղատնտեսությանը։ Շատ վայրերում դադարեցվել է էներգամատակարարումը, և խափանվել է հեռախոսակապը։ Կուբայում Սենդիի զոհ է դարձել 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Փոթորիկը մոտենում է նաև Վաշինգտոնին, ինչի կապակցությամբ ԱՄՆ իշխանություններն այստեղ հայտարարել է արտակարգ իրավիճակ։

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ