Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի նոր կառավարության կազմը կհրապարակվի այսօր՝ տեղի ժամանակով առավոտյան 11-ին։ Այդ մասին հայտարարել է վրացական ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։ Կառավարության կազմը քննարկվել է ընդդիմադիր կոալիցիայում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիր ՙՎրացական երազանք՚ դաշինքը հավաքել է 54,85 տոկոս ձայն, իսկ Սաակաշվիլու կառավարող Միացյալ ազգային շարժում կուսակցությունը՝ 40,43 տոկոս։ Ոչ մի այլ կուսակցություն չի հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, որպեսզի ներկայացված լինի խորհրդարանում։