«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Հարավային Աֆրիկայում 12 հազար հանքափորի ազատել են աշխատանքից

Հարավային Աֆրիկայում 12 հազար հանքափորի ազատել են աշխատանքից
06.10.2012 | 11:59

Աշխարհում պլատին արտադրող խոշորագույն Anglo American Platinum (Amplats) ընկերությունը Հարավային Աֆրիկայում աշխատանքից ազատել է արդեն երեք շաբաթ գործադուլ անող 12 հազար հանքափորների։ Ընկերությունը նշում է, որ գործադուլի ընթացքում կրած վնասը կազմում է շուրջ 82 միլիոն դոլար։
Հարավաֆրիկյան հանքարդյունաբերող ընկերությունները վերջին ամիսներին բախվել են աշխատակիցների գործադուլների ալիքի հետ, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Փորձագետների տվյալներով՝ ամբողջ երկրով մեկ բողոքում է շուրջ 75 հազար հանքագործ՝ ամբողջ հանքարդյունաբերության ոլորտի հանքափորների 15 տոկոսը։
Հաճախ գործադուլավորները բախումներ են ունենում ոստիկանության հետ։ Ուրբաթ օրը Մարիկանա հանքի մոտ սպանվել է արհմիության առաջնորդը։ Մանրամասներն առայժմ անհայտ են։ Ավելի վաղ՝ օգոստոսին, նույն հանքի մոտ արյունալի միջադեպ էր տեղի ունեցել։ Ոստիկանության հետ բախման հետևանքով ավելի քան 40 մարդ էր զոհվել։ Դեպքից հետո հանքատերերը համաձայնության էին եկել աշխատողների հետ նրանց վարձատրությունը 22 տոկոսով բարձրացնելու շուրջ։

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ