Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա հարձակման հետևանքով կան զոհեր։ Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել են աֆղանական անվտանգության ծառայությունները։ Հարձակման մանրամասներն առայժմ անհայտ են։ Հայտնի է միայն, որ զոհվել է ՆԱՏՕ-ի 4 զինծառայող, ըստ որոշ լուրերի՝ մահացել է նաև հարձակվողներից մեկը։ Սա արդեն երկրորդ միջադեպն է վերջին օրերի ընթացքում։