-
13.07.2012|
19:57
Սուինբյորնի տեխնոլոգիական համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) շրջանավարտ Էդվարդ Լիննէքրը հավաքել- ստեղծել է մի սարք, որն արևի էներգիայի միջոցով օդը մղում է հողի տակ` դուրս բերելով դրա շերտերում կոնդենսացված ջուրը: Դրանից հետո, համապատասխան խողովակաշարի միջոցով, դուրս կորզված ջուրն ուղղորդվում է ոռոգելու - սնելու մշակաբույսերի արմատները:
-
13.07.2012|
19:49
Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «յուղի զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Գեղարքունիքի ԱՄԿ-ին (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) հատկացվել է «Բելառուս» մակնիշի մեկ տրակտոր. կից՝ մեկ խոտհնձիչ, սրսկիչ, փոցխ և խոտի մամլիչ:
-
10.07.2012|
22:34
Վայոց ձորի մարզում հուլիսի 9-ին տեղացած ուժեղ կարկտից վնասվել են Վարդահովիտ գյուղի ցանքերն ու պտղատու այգետարածքները:
-
09.07.2012|
21:46
Հուլիսի 9-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջեւ, ներկայումս 271 մլն խմ է:
-
03.07.2012|
16:44
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյաներով, այս տարվա հունվար-մայիսին արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 150,1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցել է 3,2 տոկոսով»:
-
03.07.2012|
16:38
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր ստորագրեցին փոխընբռնման հուշագիր:
-
02.07.2012|
19:38
Հուլիսի 2-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 306 մլն խմ:
-
30.06.2012|
16:03
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ` Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտան սկզբնավորող հրապարակում (Կասյան փողոցի վերևի հատված) հունիսի 30-ին կրկին իր հյուրընկալ դռները բացեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:
-
30.06.2012|
15:56
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվում են անվճար:
-
29.06.2012|
17:59
Ընթացիկ տարում հանրապետությունից արտահանված թարմ պտուղբանջարեղենի ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: