Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

ՀՀ իշխանությունը շարունակում է պնդել ադրբեջանական թեզերը

ՀՀ իշխանությունը շարունակում է պնդել ադրբեջանական թեզերը
04.03.2023 | 11:23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, թե «անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից, ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», ուշագրավ է ոչ միայն ինքնորոշման իրավունքի սկզբունքի արծարծման տեսանկյունից:


Գերմանիայի կանցլերի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, որտեղ Շոլցը խոսում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման մասին և, ի դեպ, այն կրկնեց իրեն ուղղված հարցադրումներից մեկի ժամանակ, Փաշինյանը նույն հանդիպման ժամանակ կրկին «նշաձողը» իջեցրեց և խոսեց բացառապես արցախցիների իրավունքների և ազատությունների մասին:


Ըստ Փաշինյանի` «2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»:
ՌԴ-ն խոսում է Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդներին թողնելու մասին, այսինքն, կարգավիճակի հարցը փակված չի համարում, Գերմանիան, որը ԵՄ առանցքային երկրներից է, կանցլերի մակարդակով խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին, իսկ ՀՀ իշխանությունը շարունակում է պնդել ադրբեջանական թեզերը` բացառապես արցախցիների իրավունքների և ազատությունների մասով, ինչն ամբողջապես տեղավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության տիրույթում:


Ակնհայտ է, որ ոչ թե միջազգային հանրությունն է Արցախի հարցով նշաձող իջեցրել, ինչպես Փաշինյանն էր մեկ տարի առաջ պնդում, երբ հրաժարվում էր Արցախի անկախության և Ադրբեջանի կազմից դուրս գործելու մոտեցումից, այլ` կոնկրետ ՀՀ իշխանությունy, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որովհետև նա Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ է մղում նրա հանձնման գաղափարը:


Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 37914

Մեկնաբանություններ