25.11.2023|
07:21
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ ակադեմիական քաղաքում վճարովի ուսուցումը չի բացառվի, բայց՝ ՀՀ քաղաքացի ուսանողների համար, ովքեր պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, ուսման վարձ չեն վճարի. «Ակադեմիական քաղաքը ստեղծվելու է Երևանի 17-րդ թաղամասում՝ Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերի հատման հատվածում։ Այս պահին այնտեղ ամայի տարածք է, բացի նախագծումից որևէ այլ աշխատանք չի տարվում։ Հաջորդ փուլով սկսվելու են շինարարական աշխատանքներ։ Դրանից դուրս ակադեմական քաղաքի շուրջ կարևոր և էական բովանդակային աշխատանք է կատարվում»։