Դե, երևի միշտ ենք այսպիսին եղել, որ մշտապես այս օրին ենք՝ գոյատևման ու փրկվելու պայքարների մեջ, պարտությունն ընդունող և պարտության հետ հաշտվող, իրար ատող և իրար ոչնչացնող՝ լիքը դավաճաններով ու ներքին թշնամիներով:
Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։
Երկրի ներսում խնդիրները լուծելու փոխարեն, ազգովի շունչներս պահած, լսում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ինչ կասեն աշխարհի մեծերը մեր դարդերի մասին:
Հաճախ ընդիմադիր դաշտից հնչում են կարծիքներ, որ տարիներ առաջ եկավ մի պահ, երբ Ռուսաստանի համար Ադրբեջանը ավելի կարևոր դարձավ, և Ռուսաստանը սկսեց ավելի մոտենալ Թուրքիային ու Ադրբեջանին։
Վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Ադրբեջանը փակել է Բերձորի ճանապարհը, ադրբեջանցի «էկոլոգները» տարբեր ձևերով փորձեցին վարկաբեկել, ծաղրել և վիրավորել ռուսաստանցի զինվորականներին։
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։