ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ռեսուրսնե՞րն են հաշվարկում

Ռեսուրսնե՞րն են հաշվարկում
05.11.2014 | 20:44

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ոչիշխանական եռյակը դեռ չի որոշել հանրահավաքի օրը: Նախորդ օրն էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էր irates.am-ին հայտնել, որ իրենք զբաղված են մարզերում, քաղաքներում կազմակերպչական աշխատանքներով: Թե ինչ արդյունք կտան այդ աշխատանքները՝ կերևա հաջորդ հանրահավաքին: Համենայն դեպս, հոկտեմբերի 24-ին կայացած ոչիշխանական եռյակի հանրահավաքի մասնակիցների համար «քինդեր-սյուրպրիզ» էին հարթակում հայտնված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և հենց Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցող ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որոնք իրենց քաղաքական գործունեության ընթացքում հասցրել են տարբեր կուսակցություններ փոխել: Հիմա թե որքան են նրանք պատրաստ կրելու ընդդիմադիր լինելու ծանր բեռը՝ մեծ հարցական է:

Հոկտեմբերի 10-ից հետո ամենահաճախ հնչող հարցերից մեկն էլ այն է, թե ինչու խոչընդոտներ չեն ստեղծվում հանրահավաքների օրերին, երթևեկությունը կաթվածահար չի արվում, պետական և թեկուզ ոչ պետական հիմնարկներում աշխատողների վրա ճնշումներ չեն գործադրվում, երբ հենց 2008 թ. հայտնի էր դեպք, թե ինչպես են նույնիսկ գազալցակայանի աշխատակցին ազատել աշխատանքից, երբ նա հանդգնել էր մասնակցել ընդդիմության հանրահավաքին:
Իշխանությո՞ւնն է թույլ, թե՞ ոչ իշխանությունն է կանխատեսելի: Կերևա առաջիկայում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 23865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ