Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Նստացույցի հարցում դեռ չկա կոնսենսուս

Նստացույցի հարցում դեռ չկա կոնսենսուս
29.10.2014 | 16:49

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո սկսեն նստացույց Ազատության հրապարակում, սակայն վերջինս կտրականապես դեմ է արտահայտվել: Նստացույց անցկացնելուն կողմ է եղել նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Ի դեպ, նույն օրը կայացած հանրահավաքում շրջանառվում էին խոսակցություններ, որ ոչիշխանական եռյակին աջակցող ազատամարտիկները պատրաստ են անցկացնելու նստացույց:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչիշխանական եռյակի հրավիրած քննարկումների ժամանակ ինչպես հոկտեմբերի 10-ի, այնպես էլ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ, եղել են տարբեր առաջարկներ, այդ թվում՝ առաջարկվել է անցկացնել նաև նստացույց, սակայն որոշում չի կայացվել: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հանրահավաքի մասնակիցները կարող են օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, և չբացառեց, որ կարող են լինել նաև նստացույց ու պիկետ: Սակայն, ըստ նրա, այդ որոշումները պետք է կայացվեն եռյակում ներգրավված ուժերի կոնսենսուսի արդյունքում:
«Ցանկացած քայլ պետք է ունենա իր տրամաբանությունն ու իր ժամանակը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Առայժմ, ըստ նրա, հայտնի չէ հաջորդ հանրահավաքի օրը, քանի որ ոչիշխանական ուժերը պետք է անցկացնեն քննարկումներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 21442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ