«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հաջողելու դեպքում հեղափոխություններ չեն լինում

Հաջողելու դեպքում հեղափոխություններ չեն լինում
08.09.2023 | 18:17

Պետության ղեկավարին գնահատում են նրա վարած արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության արդյունքներին նայելով, նրա ղեկավարած ժամկետով, ու թե ում է փոխանցում իշխանությունը։

Հայաստանն ունեցել է երեք ղեկավար՝ էս փորձանքին չհաշված։

Առաջին նախագահն արտաքինում ունեցավ և՛ որոշ հաջողություններ, և՛ լուրջ սխալներ։ Իսկ ներքինում ամբողջովին ձախողվեց։

Երկրորդ նախագահի ժամանակ արտաքին քաղաքականություն վարելու հարցերը բարենպաստ էին, հակամարտություն, մեծ հաշվով, չկար, ու մեծ մասով վատ չի եղել։ Ներքին քաղաքականությունն էլ, մեծ հաշվով, չի եղել վատը։ Իհարկե, սխալներ կարելի է գտնել։

Երրրորդ նախագահի ժամանակ աշխարհը գնում էր լուրջ փոփոխությունների, և իհարկե, դժվար ու բարդ էր ամեն ինչ։ Ու նրա մոտ չհաջողվեց և՛ արտաքինը, և՛ ներքինը։ Ուղղակի, անձնական լուրջ ջանքերի գնով, կարողացավ որոշ ժամանակ պահել երկիրը լուրջ ցնցումներից, բայց դրանք կուտակվեցին ու պայթեցին։

ՀՀԿ-ականներ ջան, ինչու՞ չեք ուզում դա ընդունել։ Հա, հասկանալի ու գովելի է, որ ձեր առաջնորդին շատ եք հարգում, բայց ընդունեք, է՛լի, որ ձախողել եք։

Հաջողելու դեպքում հեղափոխություններ չեն լինում, անհնարին բան է դա։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ