«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Շուտով՝ Երևանը. Ավետիք Իշխանյան

Շուտով՝ Երևանը. Ավետիք Իշխանյան
07.08.2022 | 11:24

Արցախի հանրապետության Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերի բնակիչներին նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել՝ բնակավայրերը լքելու համար։


Իսկ Հայաստանում... ամեն ինչ հանգիստ է։ Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը՝ հայկական զինված ուժերը հանելով Արցախից։ Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։ Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ, Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով, երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի։

Դիտվել է՝ 6904

Մեկնաբանություններ