Ես սնահավատ չեմ, սակայն այս ապիկար, հողատու, կոռումպացվածների պատճառով բնությունն էլ երես է թեքել Հայաստանից, միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս...
Ցանկացած ձախողված, ապազգային իշխանություն սեփական «Գահը» պահելու նպատակով, մշտապես փորձում է հասարակությունը պառակտել և սա ամբողջապես բնորոշ էր փաշինյանական ռեժիմին ի սկզբանե։
Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարում էր, թե պայմանավորվել է Ադրբեջանի հետ այն մասին, որ Հայաստանը 29.800 քառակուսի կիլոմետր է։ Զուգահեռաբար նա ճանաչում էր Ադրբեջանը 86.600 քառակուսի կիլոմետրով՝ ներառյալ Արցախը...
Մինչ, նզովյալ-հերձվածողի «օրակարգը» տիրաժավորելով, զբաղված էիք Պապ Արշակունի թագավորի «սեռական կյանքը» բզկտելով, երկրում կատարվում էին շատ ավելի կարևոր դեպքեր:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։