Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Կիևյան կամրջի վրա

Մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Կիևյան կամրջի վրա
16.04.2018 | 11:59

Առավոտյան մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Երևանի Կիևյան կամրջի վրա: Լենինգրադյան փողոցի կողմից երկու ավտոմեքենաներ թեք կանգնել էին կամրջին և խոչընդոտում էին երթևեկությունը: Մոտեցան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ և պահանջեցին ազատել ճանապարհը, վարորդները արձագանքեցին, թե մեքենաները փչացած են:

Ի պատասխան՝ ոստիկանը նստեց մեքենաներից մեկի ղեկին և հեռացրեց կամրջից: Մյուս վարորդը մեքենան հեռացրեց 10-15 րոպե ոստիկանների հետ զրուցելուց հետո: Մեկ այլ ավտոմեքենա կանգնեց կամրջին՝ վարորդի բացատրությունը կրկին անսարքությունն էր: Այս մեքենան ճանապարհային ոստիկանությունը հեռացրեց էվակուատորի միջոցով: Երթևեկությունը Կիևյան կամրջի վրա վերականգնված է:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ