«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագիրը փախստականների վերաբերյալ մեքենայություն է

ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագիրը փախստականների վերաբերյալ մեքենայություն է
11.05.2016 | 23:38

ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագիրը փախստականների վերաբերյալ մեքենայություն է՝ ասել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարի պաշտոնակատար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն «Սորե» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ամեն ինչ «վատ կաշխատի մինչև ապաստանի տրամադրման հարցերով եվրոպական գործակալության ստեղծումը»:

«Մինչև մենք դա չանենք, ամեն ինչ մեքենայություն կլինի, ինչպես Թուրքիայի հետ համաձայնագիրն է մեքենայություն»,- նշել է Գարսիա-Մարգալյոն: Ըստ նրա՝ ապաստանի տրամադրման հարցերով գործակալությունն անհրաժեշտ է Հունաստանում փախստականների խնդիրների համատեղ լուծման համար: Ըստ նրա՝ միգրացիոն ճգնաժամը «կլինի XXI դարի ամենանշանակալի հարցերից մեկը», ուստի պետք է ձգտել կարգավորել «դիվանագիտության, փոխգործակցության և համագործակցության» միջոցով երկրների հետ, որտեղից ժամանում են փախստականները: Բրյուսելյան EUobserver առցանց թերթի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի քաղաքական խմբակցությունների առաջնորդները քննարկել են Թուրքիային անվիզա ռեժիմ հատկացնելու հարցը՝ հայտարարել է Նիդերլանդները ներկայացնող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յուդիթ Սիպելը:

Նրա խոսքով՝ Շուլցը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի թղթապանակին կանդրադառնան, երբ այդ երկիրը կկատարի բոլոր 72 պահանջները: Վիզային ռեժիմի վերացումն ընթացիկ տարվա մարտին ԵՄ և Թուրքիայի միջև ձեռք բերված միգրացիոն գործարքի բաղկացուցիչ մասն է: Եվրոպական հանձնաժողովը նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանին և ԵՄ խորհրդին առաջարկել է Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը, եթե Անկարան հասցնի մինչև հունիսի վերջ կատարել վերջին 5 պայմանները: Դրանք են կոռուպցիայի կանխմանն ուղղված միջոցները, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելը, ԵՄ անդամ բոլոր երկրների հետ դատական համագործակցություն ծավալելը, տվյալների պաշտպանության վերաբերյալ կանոնները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելը և ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայումը:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ