ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լոս Անջելեսում հայերը բողոքի բազմահազարանոց ցույց են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության մոտ

Լոս Անջելեսում հայերը բողոքի բազմահազարանոց ցույց են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության մոտ
09.04.2016 | 13:15

ԱՄՆ-ի հայ համայնքի 3500 անդամներ ուրբաթ օրը հավաքվել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առաջ` բողոքելով Արցախի հանդեպ Բաքվի բարբարոսական հարձակումների դեմ, որոնց ընթացքում խաղաղ բնակիչներն ու երեխաները նույնպես գտնվել են նրանց ագրեսիայի թիրախում: Խաղաղ ցույցի մասնակիցները փակել են փողոցը և մեջտեղում նստացույց կազմակերպել` արգելափակելով երթևեկությունը։ Վանկարկելով «Ոչ մի թիզ»` ակտիվիստները հստակ մեսիջ են հղել Ադրբեջանի իշխանություններին` հասկացնելով, որ ոչ ագրեսիան և ոչ գնդակոծությունը չեն ստիպի հայերին որևէ տարածք զիջել Արցախում։ Նստացույցի անվտանգությունն ապահովել է Լոս Անջելեսի ոստիկանությունը, ում ցույցի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել ծառայության, դեսպանության շենքի հարակից համայնքներին` իրենց բողոքին ըմբռնումով մոտենալու համար։ Ցուցարարները հանգիստ ազատել են փողոցը և շարժվել հյուպատոսության շենքի մուտքի մոտ, որտեղ միասին կատարել են ՀՀ օրհներգը և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ