Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մեզ պե՞տք է ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՞ ոչ

Մեզ պե՞տք է ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՞ ոչ
01.02.2021 | 20:23

Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ «ձեռքերը լվացել» է Արցախից։ Չնայած իրականում Հայաստանի հետ կապված էլ նույն վիճակն է։ Արցախում կատարվող զարգացումները, կարգավիճակի հարցը քսաներորդական պլան են մղվել։

Տպավորություն է, որ Արցախից արագ-արագ ազատվել է Հայաստանը՝ մեծ մասը նվիրելով Ադրբեջանին, մյուս մասն էլ մի կերպ Ռուսաստանը պահեց իրեն։ Դրա համար այսօր Հայաստանի իշխանական օրակարգում անգամ չկա հարց, թե ի վերջո, մի պատառ մնացած Արցախի կարգավիճակի հարցն ինչ է լինելու։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերկանգնվելու՞ է, թե՞ այն լուծարված պիտի համարել։


Հիշենք, որ Ադբեջանի նախագահը եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ արցախյան հակամարտություն հասկացություն այլևս չկա։ Ստացվում է, որ այս ձևակերպումն ամբողջովին ընդունելի է, ինչպես Փաշինյանը կասեր, Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի ժողովուրդների համար։ Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ մեզանում անգամ խոսք չկա Մինսկի խմբի մասին։


Ուշագրավ է, որ այս հարցով էլ կրկին Ռուսաստանն է զբաղվում։ Վաղը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որի ընթացքում կքննարկվի նաև «Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցության» հարցը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 86038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ