Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Պրոքսի անվտանգության ռազմավարություն

Պրոքսի անվտանգության ռազմավարություն
23.05.2024 | 12:55

30 տարվա մեր ազգային անվտանգության ռազմավարության ամենամեծ սխալը, թերևս, համարում եմ այն, որ այն չի եղել կոնցեպտուալ։

Ապագայում մենք պետք է առաջնորդվենք «Խաղաղություն՝ Հայաստանին, խաղաղություն՝ տարածաշրջանին» կոնցեպտով, որը ենթադրում է պաշտպանության բոլոր տեսակի հիբրիդային գործիքների կիրառում, պաշտպանական մեխանիզմի տարածաշրջայնացում` հայկական պրոքսի խմբերի ձևավորմամբ և պրոքսի անվտանգության ռազմավարության մշակմամբ։

Համաձայն եմ` թանկ է, բայց Արցախն ավելի թանկ էր, Կիրանցն ու Ոսկեպարը ավելի թանկ են, Սյունիքը ավելի թանկ է, ու առհասարակ` Հայաստանն ու հայն ավելի թանկ են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ