38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

… որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանն ու քաղաքական սոդոմին

… որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանն ու քաղաքական սոդոմին
15.05.2024 | 22:14

Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք։
Ալեքսանդր Սոլժենիցին

Նոր սերունդը չգիտի Սոլժենիցինի մասին։ Նա մի հանճարեղ, խորաթափանց, հայրենասեր և ազատասեր ռուս հրապարակախոս էր, որն իր բազմաթիվ երևելի արժանիքների հետ օժտված էր խիզախ, անկոտրում, պողպատյա ամրությամբ քաջության շնորհներով նաև։ Ռուսաստանի բազմաթիվ խորհրդային տիրակալները չէին սիրում նրան, նրա հետևողական մարդկայնությունը, անզիջում ազգասիրությունը, աքսորում էին նրան, արգելում գրքերը, բանտարկում։
Եվ միայն մեկը, թեկուզ և որոշակի դժկամությամբ, ընդունեց նրա երկրորդ հայտնությունը, ներքաշվեց հեռակա զրույցների մեջ կրոնի, պետության, ազգի ճակատագրի վերաբերյալ։ Ինչ-որ իմաստով քաղաքական թատերաբեմում առաջին քայլերն անող Պուտինին մեծագույն իմաստներ, խորհուրդներ բացահայտեց հենց Սոլժենիցինը։
Ինչու՞մ էր Սոլժենիցինի հզորությունը: Պատասխանը միանշանակ չէ, բայց այդ ժամանակաշրջանում, Ռուսաստանի կործանման հստակ հեռանկարով իրականության մեջ, նա միակ իմաստունն էր, որի խորաթափանց հայացքը թափանցել էր տասնամյակներ առաջ և նրա անսասան հեղինակության առջև խոնարհվեց նաև հիմա աշխարհի հզոր առաջնորդներից մեկը։
Ինչու՞ եմ հիշել Սոլժենիցինի և Պուտինի համադրումը:
Որովհետև հիմա էլ Հայաստանում է գոյացել նման մի իրավիճակ, որը լի է երկրի ճակատագրի բազմաթիվ հարցականներով և տագնապներով։ Այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցին իր շնորհաշատ, հայրենասեր զավակին է վստահել արդի իշխանության հետ բանակցելու, հաղորդակցվելու դժվարագույն առաքելությունը։
Իշխանության ղեկավարն իր հերթին պետք է սթափվի, և նեղճակատ կուսակցական ներքին համախմբման փոխարեն գնա համազգային համախմբման, գնա կոնկրետ զիջումների, թոթափի դավաճանության մեղադրանքը, խոսի ժողովրդի, նրա արդարամիտ զավակ սրբազանի հետ, փորձի վեր կանգնել իր սխալներից, փորձի խմբագրել դրանք, և կամ արժանապատիվ հեռանալ ասելիք չունենալու պարագայում։
Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանն ու քաղաքական սոդոմին։
Եվ պատկերացրեք, դրա գինը լինելու է, և/կամ կարող է լինել ընդամենը մեկ մարդու հրաժարականը և քաղաքականություը լքելը։
Կարծում եմ` երկիրը ցնցումներից զերծ պահելու ճանապարհը կարող է էապես կարճանալ վարչապետի և Սրբազանի հանդիպման միջոցով։
Որպես միջնորդ կարող են հանդես գալ բազմաթիվ իմաստուն, արժանավոր մարդիկ, որոնց դերը հանրության մեջ անուրանալի է։
Պետք է գիտակցենք, որ երկիրը ցնցումներից զերծ պահողը տարբեր գույնի թասակներով պճնված ելուզակները չեն և նրանց վրա երկիրը պահելու հանձնառությունը պարզապես ողորմելի վերջաբան է ունենալու։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ