Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ի՞նչ է կատարվում Հայաստանում և նրա շուրջ

Ի՞նչ է կատարվում Հայաստանում և նրա շուրջ
17.03.2024 | 09:28

Առանձնապես ոչ մի արտառոց բան:

Ծխածածկույթ է, հասարակ ձայնային նռնակի պայթյուն, որի քողի տակ տեղի է ունենում տարածաշրջանում հիմնական նոր խաղացողի տեղակայում:

ԱՄՆ-ը հեռանում է, Ֆրանսիայի միջոցով ապահովելով իր հեռացումը երգով:

Մեծ Բրիտանիան մտնում է որպես ԱՄՆ -ին փոխարինող, էլի Ֆրանսիայի երգի տակ:

Մենք ականատեսն ենք Ռուսաստան - Մեծ Բրիտանիա ալյանսին:

Չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան մշտական շահեր, անգլիական այս դոկտրինի պրակտիկ կիրառումն ենք տեսնում, որի վերջնարդյունքում լինելու են տարածաշրջանում մեծ կորուստներ:

Բայց կորուստ ունեցողները մենք չենք լինելու, մենք մերը վճարել ենք: Ցավոք, մեր խելքի պատճառով:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ