38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ժողովրդին վարի տալու» ժողովրդավարություն

«Ժողովրդին վարի տալու» ժողովրդավարություն
18.02.2024 | 06:54

«Ամենալավ առաջնորդները նրանք են, որոնց գոյությունը ժողովուրդը չի նկատում» (Լաո Ցզի)

Եթե դատենք «մեր առաջնորդների» և նրանց ընտանիքի անդամների մասին ժողովրդի իրազեկության մակարդակով, ապա կարող ենք փաստել, որ, մեղմ ասած, գարշահորի հորատանցքի մեջ ենք։

Մենք տեղյակ ենք, թե ինչ են նրանք ուտում, հագնում, խմում, մտածում։ Մենք անթաքույց տեղյակ ենք նրանց բոլոր դավադրությունների և ծրագրերի մասին, գիտենք նրանց բոլոր թուլությունները և մոլությունները։

Եվ դա իբրև թե կոչվում է ժողովրդավարություն` թափանցիկություն և հաշվետվողականություն։

Մինչդեռ այդպիսի ժողովրդաՎԱՐությունը, ինչպես վերևում նկատել էր Լաո Ցզին դեռ ք.ա. 6֊րդ դարում,

«ժողովրդին վարի տալու» ժողովրդավարություն է։

Եվ ուրեմն, կարդա իրավաքաղաքական մտքի պատմություն, մի եղիր իրազեկված, այլ եղիր գիտելիքով զինավառված, արթնացրու քո մեջ չինական իմաստուններին:

Զարթնի՛ր, Լաո Ցզի:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ