38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բիզնեսն ու օտար շահերի սպասարկուները թափանցել են եկեղեցի

Բիզնեսն ու օտար շահերի սպասարկուները թափանցել են եկեղեցի
01.02.2024 | 08:45

Հայ առաքելական եկեղեցին պետություն ունենալու ու այն փրկելու համար, անկախ նրանից, թե որ ներքաղաքական ուժերի հետ ինչ հարաբերությունների մեջ է, ու այդ քաղաքական (ընդդիմադիր կոչվող) ուժերը ինչ ունեն եկեղեցու առանձին սպասավորների դեմ, պետք է ձիգ ու կայուն կամք դրսևորի օտար եկեղեցական կառույցների հետ իր շփումներում, քանի որ պետությունը վերածնվելու է նաև եկեղեցու ձեռամբ:

Ակնհայտ է, որ բիզնեսն ու օտար շահերի սպասարկուները թափանցել են եկեղեցի, առաջինը դա գիտի, բայց ամեն հարցում չէ, որ զորեղ է, ինչպես գործողների, այնպես էլ հատկապես նախկինների մասով, սակայն X փուլում իր կամային խոսքը պետք է ասի, քանի որ դա կարևոր է լինելու երկիրը պահելու իմաստով:

Հայկական պետությունը բարդ վիճակում է. քաղաքական կոնյուկտուրայի շահերը ճնշող են, սակայն էս մեր Պետությունն է, երիտթուրք հայերինը չէ, ու Վատիկանը, նրա դեսպանը ՀՀ-ում միայն կարող է ու պետք է ինքնադրսևորվի հայոց պետության կենացը խմելու համատեքստում այլևս, ոչ ավելին:

էս ա, բայց սա միայն մի մասն էր:

Երբ հայերի մի «էլիտարագույն» մասը ամենևին չի ցանկանում պետություն ունենալ:

Կոստյումով, սրսկած շրթունքներով ժեխը՝ VS շինական հայ մարդ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ