Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինչու՞ է Հայաստանում ակտիվացել պրոամերիկյան գործակալական ցանցը

Ինչու՞ է Հայաստանում ակտիվացել պրոամերիկյան գործակալական ցանցը
28.10.2023 | 15:19

Կոալիցիայում միավորված մի շարք հասարակական կազմակերպություններ սեպտեմբերի վերջին հանդես են եկել համատեղ կոչով, որտեղ ներառված են հայ-ռուսական հարաբերությունների ապակայունացմանն ուղղված պահանջներ։ Պահանջների թվում են ռուսական հեռուստառադիոհեռարձակումն անջատելու, ինչպես նաև Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման և երկրից ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները խզելու կոչերը։ Այս ՀԿ-ների հիմնական թեզերից մեկն արմատական շրջադարձն է դեպի Արևմուտք և Ռուսաստանի հետ, առանց այն էլ վատթարացող հարաբերությունների միտումնավոր թուլացումը։

Հրապարակված նյութի կոշտ հռետորաբանությունն ուղղված է բացառապես Ռուսաստանին, որն իրենց ընկալմամբ Հայաստանի թշնամին է։

Կոնկրետ ո՞վ է առաջ քաշում այն թեման, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է։

Նման հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ այդ «դիմողները» աշխատում են ի շահ Արևմուտքի։ Վերջին տարիներին Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի հետ հարաբերությունների բազմավեկտոր զարգացման փոխարեն, չմոռանալով իր ամենամոտ հարևաններին, իր ուշադրությունը կենտրոնացրել է բացառապես դեպի Արևմուտք։ Եվ, որքան էլ տարօրինակ է, դրան ակտիվորեն նպաստում են հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, փորձագետները, քաղաքագետները և այլն։ Հարկ է հիշեցնել, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնագիտությամբ լրագրող է, ով իր մասնագիտական կարիերայի զգալի մասը նվիրել է Հայաստանում ընդդիմադիր հրապարակումների լրագրող աշխատելուն, այդ իսկ պատճառով նա քաջ գիտակցում է ՀԿ-ների ուժն ու ազդեցությունը երկրի ներքին քաղաքականության վրա։

Այնուհանդերձ, հենվելով աշխատանքային փորձի վրա և հասկանալով, թե որ ուղղությամբ է զարգանում Արցախի գոյության պատմությունը, Փաշինյանը որոշել է պատասխանատվությունը գցել իր վրայից։ Արդյունքում, Հայաստանի ղեկավարությունը, կառուցողական երկխոսության փոխարեն, չափից դուրս հակված էր քննադատելու ՀԱՊԿ իր դաշնակցին, ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանի զինված ուժերը առանց առանձնակի խնդիրների կարողացան կոտրել արցախյան ուժերի դիմադրությունը՝ առանց Արցախի բազմաչարչար ժողովրդի անվտանգության համար իրական ջանքեր գործադրելու։

Որպես իշխանությունն ու վարկանիշը պահպանելու հնարավոր միջոց, Փաշինյանը որոշել է այսպես կոչված արտաքին գործակալներին հնարավորություն տալ խոսելու ոչ Ռուսաստանի օգտին և նրանք բաց չեն թողնում այս հնարավորությունը։

Եվ այսպես, նրանք փորձում են արդարացնել Փաշինյանի անհաջողությունը՝ Կրեմլի անգործությամբ և դավաճանությամբ, թեև ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։

Թավշյա հեղափոխության ալիքով իշխանության գալով՝ Փաշինյանը խոստացավ պաշտպանել Արցախում էթնիկ հայերի իրավունքները, իսկ Հայաստանի բնակչությունը հավատաց նորընտիր վարչապետի պոպուլիստական կարգախոսներին։ Սակայն իրականում Փաշինյանի թիմը չկարողացավ ապահովել Արցախում հայերի անվտանգությունն ու իրավունքների հարգումը։

Հայ ժողովուրդն արդեն հասել է երկրի վարչապետի քաղաքական ինտրիգների արժեքի տխուր գիտակցմանը առ այն, որ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու և իր ժողովրդի շահերը սպասարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը դարձավ խամաճիկ ՝արևմտյան տիկնիկավարների ձեռքում։ Անձնական շահերն ու իրենց իշխանությունը պահպանելու փորձերը հանգեցրին արյունալի հետևանքների,որի արդյունքը մարդասիրական աղետն էր, և տասնյակ հազարավոր հայերի ստիպված գաղթը իրենց նախնիների հողերից։ Փաշինյանի նման գործողությունները հայոց պետականության միտումնավոր կորստին են ուղղված,

նրա քաղաքական աշխատանքի արդյունքն այն է, որ Գրանադայում՝ (Իսպանիա) Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես փաստեց ո՛չ միայն Արցախի հանձնումը, այլև որպես բոնուս տվեց Սյունիքը։ Այս գործողությունը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողություն հաստատելու վերջին քայլն է, ինչը Բաքվին թույլ կտա կապվել Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Հայաստանի պարտությունը փաստելու վարչապետի ցանկությունը շատ տարօրինակ է թվում, քանի որ նա իրավամբ կարող էր հրաժարվել նվաստացուցիչ համաձայնագրի ստորագրումից՝ առանց Ադրբեջանի նախագահ Ալիևի ներկայության, սակայն ըստ ամենայնի, Գրանադայում հավաքվել են նրանք, ովքեր ավելի շատ են շահում հայկական տարածքների հանձնումից, քան Ադրբեջանի նախագահը։

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ