Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. «Պախանային» մտածողության ընդհանրություն

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. «Պախանային» մտածողության ընդհանրություն
26.11.2013 | 17:24

Երեկ Վատիկանում կայացել է Հռոմի պապի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Տարբեր մտածողություն և արժեհամակարգեր ունեցող այս գործիչներին մտահոգում է սիրիական ճգնաժամը, այդ տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը: Այսօրվա իտալական թերթերը, սակայն, գրում են, որ Պուտինի վատիկանյան այցի հիմքում՝ նրա մտահոգությունն է իր վաղեմի ընկեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ճակատագրի հանդեպ. սկանդալային քաղաքական գործչին սպառնում է պատգամավորական անձեռնմխելիությունից, գուցե նաև՝ ազատությունից զրկվելու հեռանկարը՝ տնտեսական մեքենայությունների, անչափահասների դեմ կատարած սեռական ոտնձգությունների համար։ Եթե հավատանք իտալական աղբյուրներին, Պուտինը մտադիր է իր ընկեր Սիլվիոյին նշանակել Վատիկանում Ռուսաստանի դեսպան կամ գոնե՝ նրան տրամադրել դիվանագիտական անձնագիր՝ նախկին վարչապետին քրեական հետապնդումից ազատելու համար։ Բեռլուսկոնիի կառավարման տարիներին նրան հաճախ էին մեղադրում, որ նահանջել է ժողովրդավարության սկզբունքներից կամ եվրոպական արժեքներից։ Այստեղից էլ՝ նրա արժեքային ընդհանրությունը չեկիստ Վալոդի հետ։ Ես կասեի՝ «պախանային» մտածողության ընդհանրությունը։

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ