Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Վարորդը մնացել է վարորդ, «շոֆերը»՝ շոֆեր

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Վարորդը մնացել է վարորդ, «շոֆերը»՝ շոֆեր
24.07.2013 | 22:54

Ռուսերեն 'шօфер' բառն առաջացել է ֆրանսերեն chauffeur - ից, որ ջեռուցող, հնոցապան, կրակը վառ պահող է նշանակում: Սկզբնապես այս chauffeur - ները տրանսպորտային միջոցներն անմիջականորեն կառավարողները չէին, այլ ածուխ կամ փայտ էին գցում հնոցի մեջ, քանի որ առաջին մեքենաները գոլորշային շարժիչով էին աշխատում, իսկ իրական կառավարողները պետք է վառ պահեին հնոցը: Հետո, երբ դրա անհրաժեշտությունը վերացավ, chauffeur անունն անցավ մեքենա վարողներին: Սովետական տարիներին խոսակցական հայերենում ռուսական «շոֆյոր»- ը դարձավ «շոֆեր»: Գրական հայերենում հնարվեց մեզ ավելի հարազատ «վարորդ» - ը: Դեռ այն ժամանակվանից, երբ ուզում էին առավել հարգանք ցուցաբերել մեքենան կառավարողի նկատմամբ, տարբերակում էին՝ ոչ թե «շոֆեր», այլ «վարորդ» - ով դիմելով: Հիմա էլ «վարորդ» - ը մնացել է վարորդ, իսկ «շոֆեր» - ը՝ այնքան շոֆեր, որ չի էլ գիտակցում՝ ուղևորից 150 դրամ պահանջելով, ինքն իրենից է պահանջում, այլ կերպ ասած, իրեն և, նեղ առումով, իր մերձավորներին շահագործողների կրակին է փայտ, թե ածուխ գցում: Դա էլ քիչ է՝ բախման մեջ է մտնում 100 դրամ վճարող, իսկ իրականում նաև հենց իր՝ շոֆերի իրավունքները պաշտպանող ուղևորի հետ:

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ