Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Լևոն ՄՈՒԹՍՖՅԱՆ. Մուկն էլ կարող է առյուծ ուտել

Լևոն ՄՈՒԹՍՖՅԱՆ. Մուկն էլ կարող է առյուծ ուտել
13.12.2012 | 20:31

Քանի որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ացավ, Գագիկ Ծառուկյանը հրամանագիր է ստորագրել, որ հետայսու Նաիրա Զոհրաբյանը կոչվելու է Հեղինե Բիշարյան, իսկ Վարդան Վարդանյանն էլ՝ Հովիկ Մարգարյան: Դե ինքն էլ վաղուց էր հավակնում Արթուր Բաղդասարյանի անվանը: Բայց Արթուրն ավելի տղամարդ գտնվեց և գոնե մինչև ընտրությունների ավարտը կատարեց ընդդիմադիրի՝ Սերժ Սարգսյանի կողմից իրեն հանձնարարված դերը: Իսկ առյուծասիրտ Գագիկ Ծառուկյանը դարձավ Մուկի լարած թակարդի առաջին որսը: Ուրեմն, Մուկն էլ կարող է Առյուծ ուտել, իսկ առյուծին պետք է անվանափոխել:

Դիտվել է՝ 5239

Մեկնաբանություններ