Մոսկվայի հյուսիսային մասում` հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, անհայտ ոճրագործները կրակահերթ են բացել Toyota Land Cruiser ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում սպանվել է հայ գործարար Սերգեյ Բեգլարյանը, որն այդ պահին եղել է ավտոմեքենայի մեջ:
Ըստ իրավապահ մարմինների, ոճրագործներին, որոնք եղել են երկուսը, հաջողվել է փախչել հանցագործության վայրից: Նրանց նկատմամբ ներկայումս հայտարարվել է հետախուզում:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ