ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր ազգային ամենամեծ արժեքը՝ մեր ինքնության լույսը վտանգված է

Մեր ազգային ամենամեծ արժեքը՝ մեր ինքնության լույսը վտանգված է
15.01.2024 | 19:04

Իսկ դուք գիտե՞ք, որ գլոբալ թվային գիգանտները՝ «աքսեսիստները», ինչպես անվանում է Ֆուրսովը, շատ արագացված տեմպերով նվաճում են ազգային լեզուները՝ թվայնացնելով դրանք՝ ի ուրախություն «առաջադեմ մտավորականության», որոնք ամեն անգամ հրճվում են՝ տեսնելով այդ փաստը և հպարտ-հպարտ ու ցնծությամբ հրապարակայնորեն մեջբերում այն։ Հիմա էլ մոդա է մեջբերել օրինակներ արհեստական բանականության աշխատանքից։

Կներեք արտահայտությանս համար, այդ հիմարները չեն մտածում, որ այդքան թանկ գործընթացը հենց այնպես չի արվում, անվճար պանիրը լինում է թակարդում։

Վերջերս մեր ազգային ու հավաքական բանականությունը մշակելու նպատակով մենք կիրառել ենք շատ հայտնի ընկերության՝ գլոբալ կորպորացիայի մշակած մոդել։ Պարզվում է, որ մոդելը խառնում է արևմտահայերենը արևելահայերենի հետ և այն էլ՝ մեր ֆիլտրված տվյալներով մանրակրկիտ ուսուցումից հետո։ Երեքուկես միլիոն արևելահայերեն նախադասություններով «կերակրելուց» հետո այդ մոդելը ընդունակ չէ տարբերակել արևելահայերենը արևմտահայերենից։

Բացատրությունը շատ պրիմիտիվ է։ Թվային գիգանտները, թվայնացնելով ազգային լեզուները, հարկ չեն համարում մասնագետներ վերցնել փոքր ազգերից։ Բիզնես նպատակահարմարություն ուղղակի չկա։ Նրանք ուղղակի «բուլդոզերներով» քերում են այն չստուգված ու չֆիլտրված բովանդակությունը, որը կա համացանցի տիրույթում։ Սարսափելի է նույնիսկ թվարկել, թե որն է այդ բովանդակությունը․ կիսագրագետ խավերի զանգվածային գրառումները սոցիալական ցանցերում, արտասահմանյան գրանտներով արված թվայնացումը տարբեր մեթոդներով, տարրական, փնթի սխալներով ու անհոգի՝ առանց բավարար ուշադրության։

Ես արդեն երկար ժամանակ բիզնես նպատակահարմարությամբ անդամագրված եմ մի շարք թվային կորպորացիաների մասնագիտական կազմակերպություններին՝ որպես ծրագրավորող։

Չեք պատկերացնի, թե հատկապես վերջին տարիներին ինչ ճնշումներ են գործադրվում։ Ամիսը մի քանի անգամ չոր ու անբեկանելի հրահանգներ են գալիս, որ պետք է փոխել այս կամ այն մոդուլը, հրաժարվել ֆունկցիաներից, իբր թե՝ անվտանգության նկատառումներով։ Հակառակ դեպքում, ծրագրերն ուղղակի հեռացվում են։

Զանգվածային առումով հեռու չգնանք․ հիշենք սոցցանցերի պատժամիջոցները, որ երևի թե ամեն ոք զգացել է իր սեփական մաշկի վրա։

Եվ ո՞ւր է երաշխիքը, որ մի «գեղեցիկ» օր դրսից չեն թելադրվելու թվային հայերենի կանոնները։

Մեր ազգային ամենամեծ արժեքը՝ մեր ինքնության լույսը վտանգված է։

Իսկ ի՞նչ են անում հայերեն լեզվի պատասխանատուներն ու մասնագետները՝ ուղղակի ոչինչ։ Նրանք բացարձակապես անտարբեր են, թե ինչ է կատարվում հայերենի հետ օտար հարթակներում։ Ամոթ է ասել՝ թվայնացման մասնագետներ էլ չկան։ Թվայնացումը նրանք դիտարկում են որպես էկզոտիկ զբաղմունք, որը, ի դեպ, լավ վարձատրվում է օտար գրանտներով։ Փոխարենը շարունակում են հպարտորեն բաժանել իրարմրցանակներ ու կոչումներ՝ նստած ու վայելելով իրենց տեղական ճահճի հարմարությունը, իբր թե մեկուսացված են աշխարհի թոհ ու բոհից։

Էս գործն էլ մեր ուսերին է:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 5116

Մեկնաբանություններ