ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կայացավ ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը

Կայացավ ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը
29.09.2014 | 17:33

Սեպտեմբերի 26-ին, Նյու Յորք քաղաքի «TKP» համաժողովների կենտրոնում կայացավ ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը: Միջոցառման նպատակն էր աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան հետևյալ թեմաներով քննարկումներ.


. Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում․ վերջին զարգացումները և հաջողության պատմությունները՝ դիտարկվեցին մասնավոր և պետական հատվածների այն նախաձեռնությունների արդյունքները, որոնք միասնաբար նպաստել են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։

. Կրթություն, հետազոտություններ և մասնագիտական զարգացում՝ ներկայացվեցին ոչ հեռավոր անցյալում կատարված այն զգալի ներդրումները, որոնք նպաստել են տեխնոլոգիական կրթության, գիտահետազոտական գործունեության և մասնագիտական զարգացման արմատական փոփոխություններին Հայաստանում։
. Տարածաշրջանային զարգացում, աքսելերացիա և բիզնես միջավայր՝ Վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռնարկվել են բազմաթիվ պետական և մասնավոր նախաձեռնություններ, որոնց շնորհիվ տեխնոլոգիական ներդրումները և գործունեությունը ուղղորդվել են դեպի Հայաստանի մարզեր և երկրից դուրս։ Բանախոսները քննարկեցին նման տեղաշարժի բազմաթիվ օրինակներ և անդրադարձան մոտ ապագայում այս զարգացումների նշանակությանը։
. Նորարարություն, սկսնակ ընկերություններ և ձեռներեցություն՝ անդրադարձ կատարվեց հաջողություն ապահովող այն հիմնական գործոններին, որոնք խթանում են նորարությունը և ստեղծագործական վայրիվերումները Սիլիկոնյան հովտում։
Առաջին անգամ համաժողովին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բանախոսների և մոդերատորների շարքում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կորպորացիաների և տեխնոլոգիական, ինժեներական ոլորտների խոշորոգույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլն, մասնավորապես՝ Դ-Լինկ Քորփորեյշնի փոխնախագահ Թոմաս Հուանգը, Հայաստանի Հանարապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Թուիթեր կազմակերպության փոխնախագահ Րաֆֆի Քրիքորյանը, Վոլֆրամ Ինք կազմակերպության Իմիջ մշակումների կառավարիչ Շադի Աշնաին, ՓիքսԱրթ ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, Սինոփսիս Ինք․ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Չի-Ֆուն Չանը և այլն:

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ