11.12.2020|
01:52
Եվ այսպես, Փաշինյանի աղետաբեր վարչապետությունը Հայաստանը հասցրեց գրեթե անելանելի իրավիճակի, որից ելք գտնելու համար անհրաժեշտ են վճռական անհապաղ և արտակարգ քայլեր, արմատական փոփոխություններ և ներքին, և արտաքին քաղաքական ասպարեզներում։ Սկսենք արտաքին գործոնից, քանի որ ակներևաբար ստեղծված հանգամանքներում առաջնայինը հենց արտաքին գործոնն է։