-
15.12.2020|
23:02
Ադրբեջանցի երկու դիվերսանտի՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի արտահանձնումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում՝ նրանց համաձայնությունն ստանալուց հետո:
-
15.12.2020|
21:09
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:
-
15.12.2020|
21:08
Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած Արցախին և տեղահանված ընտանիքներին՝ հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
-
15.12.2020|
20:58
Ռուսական բանակն այս պահին «պոստ» է դրել, դրոշը դրել, կանգնել է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիք մարզի Որոտան համայնքի գյուղապետ Օհանջանյան Սուրիկը:
-
15.12.2020|
20:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ընտրական քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատ Բայդենը ստացել է 306 ձայն՝ հանրապետականների 232-ի դիմաց և առաջ անցել Դոնալդ Թրամփից:
-
15.12.2020|
15:42
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություն չունի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերն Ադրբեջանին է անցե՞լ, թե ոչ։ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին քիչ առաջ հրապարկված քարտեզից երևում է, որ Արցախի երկու գյուղերը ևս անցել են թշնամուն:
-
15.12.2020|
15:41
Հունաստանի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:
-
15.12.2020|
15:39
ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկությունը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Բայդենը ստացել է Կալիֆոռնիա նահանգի 55 ընտրիչների բոլոր ձայները՝ հավաքելով 270 ձայն, որն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ դառնալու համար:
-
15.12.2020|
15:33
Երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, 26-ի մասով՝ ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
-
15.12.2020|
15:32
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը իշխանություններին կոչ է անում հնարավորինս արագ ակտիվացնել С-400 զենիթահրթիռային համակարգերը, որոնց ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը նախօրեին պատժամիջոցներ է կիրառել Անկարայի դեմ: