Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Բիճ» ծննդաբերելու մարմաջը

«Բիճ» ծննդաբերելու մարմաջը
11.07.2024 | 12:04

Թուրք-ադրբեջանական դուետի կողմից «բռնաբարված, ապա և հղիացած» ՆՓ & ՔՊ контора-ն, արդեն հինգ տարի քափուքրտինք կտրած հայ հանրությանը նախապատրաստում է«խաղաղության դարաշրջան» անվամբ այդ «ամոթի պտղի ծննդաբերմանը»: Контора-ում քաջ գիտակցում են, որ իրենց իշխանավարման շարունակության միակ ապավենը մնացել է այդ «ծննդաբերությունը»: Իշխանավարում, որը կերաշխավորի «բռնաբարվելու» դիմաց իրենց ստացած ահռելի փոխհատուցման անվտանգ վայելումը և բնավ իրենց հոգը չէ, որ այն կհանգեցնի Հայոց պետականության անխուսափելի կորստին:

«Բռնաբարողները» ևս, իրենց կողմից գործի են դրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու «հղիության ապահով ընթացքն ու բարեհաջող ծննդաբերությունը», հստակ պատկերացնելով Հայոց պետականության վերացման գործում այդ «ծննդաբերության» անգնահատելի դերն ու նշանակությունը: Եվ հիմա, «բռնաբարողներն ու զոհը», համատեղելով ջանքերը լծվել են Հայ ազգին փաստի առաջ կանգնեցնելու և «բիճ նորածնի» հայրության ճանաչումը պարտադրելուն:

Հայ ազգը վերջնական խայտառակությունից, նվաստացումից, հետևաբար նաև պետականության կործանումից խուսափելու միայն մեկ տարբերակ ունի՝ «ոչ թավշյա, բռնի» մեթոդով «վիժեցնել» «բռնաբարվելու անզուսպ հակում» ունեցող իշխանության «հղիությունն» ու չեղարկել նրա անպատվաբեր «ծննդաբերությունը»: Թուրք-ադրբեջանական «բռնաբարմամբ» հպարտացող և «խաղաղության դարաշրջան» անվամբ «բիճ» ծննդաբերել փափագող контора-ի մահաբեր իշխանավարումը վաղուց արդեն «կործանարար շքեղություն է» արնաքամ եղող Հայաստանի և «անպատվության յուղի մեջ» տապակվող Հայ ազգի համար…առանց այդ էլ այն չափազանց երկար տևեց:

Հավատանք և օժանդակենք «Սրբազան շարժմանը» և Բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոսին, որը կամովին հանձն է առել կանխելու контора-ի հայրենապղծության այդ չտեսնված ու չլսված դրսևորումը և համահայկական հաշտությամբ ու համախմբմամբ մեկընդմիշտ արգելափակենք Հայաստանի անունից հանդես գալու նրա լիազորությունները:

Հացն ու գինին՝ Տեր Կենդանին:

Յա, Մարութա բարձրիկ Աստվածածին:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ