Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ոչինչ չի փոխվել, անձերն են տարբեր

Ոչինչ չի փոխվել, անձերն են տարբեր
30.07.2023 | 07:50

1915-ին, երբ Տրապիզոնում ու Հաճնում, Բերկրիում ու Ադանայում մարդկանց մորթում ու տեղահանում էին, կանանց բռնաբարում ու խոշտանգում, Պոլսի սրճարաններում հայ մարդիկ հանգիստ թեյ էին խմում, ուրախ զրուցում, նարդի խաղում։ Ոչ մեկը չէր խոսում, ամորֆ անտարբերություն էր ու սատանայական բթացում` ինչպես այսօր։

Ոչինչ չի փոխվել, անձերն են տարբեր` մորթողն ու մորթվողը։

ՈՒ սենց էլ ապրել և ապրում ենք հազարամյակներ:

Հետո չզարմանաք, թե` ախպեր, էդ ո՞նց են էդքանին ցեղասպանել:

Սե՛նց, այ սե՛նց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ